Zeytuntsineri Kaylerke

genres: National and patriotic
Զինուած – պատրաստուած Զէյթունի՛ քաջեր,
Սուրբ ազատութեամբ վառված անվեհեր,
Վրէժով լցուած առիւծի նման
Քաջ-քաջ կռվում էք ընդդէմ թշնամեաց:

Կեցցէ՛ք դուք միշտ, հերոսներ,
Մեր հարազատ զաւակներ,
Դուք Հայաստանի պարծանք…
Մեր կեանքերն էլ ձեզ կտանք:

Հայրենի լեռներ արեամբ շաղախուած,
Թշնամիներով են շրջապատուած,
Նրա քաջերը երկիւղ չեն կրում,
Այր ու կին մէկտեղ կռիվ են մղում:

Նրանք միշտ կասեն՝ «Լաւ է ազատ մահ,
Քան ստրուկ ապրել աշխարհի վրայ,
Քան միշտ ենթարկուել թշնամիներին,
Եւ արատ թողնել հայի անցեալին»:

1904

Zinvadz – badrasdvadz Zeytuni kacher,
Surp azadutyamp varvadz anveher,
Vrejov ltsvadz arudzi nman
Kach-kach grvum ek enttem tshnamyats.

Getsek tuk mishd herosner,
Mer harazad zavagner,
Tuk Hayasdani bardzank…
Mer gyankern el tsez gedank.

Hayreni lerner aryamp shaghakhvadz,
Tshnaminerov en shrchabadvadz,
Nra kachere yergugh chen grum,
Ayr u gin megdegh griv en mghum.

Nrank mishd gasen «Lav e azad mah,
Kan esdrug abrel ashkhari vra,
Kan mishd yentargvel tshnaminerin,
Yev arad toghnel hayi antsyalin»:

1904