Yis Qu Ghimetn Chim Giti

genres: Minstrel/Ashough
Յիս քու ղիմէթըն չիմ գիտի՝
Ջավահիր քարի նման իս.
Տեսնողին մէջլում կու շինիս՝
Լէյլու դիդարի նման իս։

Աշխարումս իմն դո՛ւն իս,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս.
Պըռօշներիդ նաբաթ ունիս,
Ղանդ ու շաքարի նման իս։

Դադա պիտի՝ թարի’դ ասէ,
Ակռէքդ եաղութ ալմաս է,
Ռանգդ փռանքի ատլաս է,
Զար ղալամքարի նման իս։

Մազիրդ նման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռահմ արա՛, հոգիս մի՛ հանի՝
Մուրվաթով եարի նման իս։

Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին՝
Աչքեմէս կաթում է արին.
Սայա՛թ—Նովա, նազլու եարին՝
Գանծ նոքարինման իս։