Yeghniki pes tsur mi ashe

genres: Minstrel/Ashough
Ալ երեսդ ալա է,
Բացուած կարմիր լալա է,
Նայուածքդ, սիրուն աղջիկ,
Գլխիս դարդ ու բալա է։
Եղնիկի պէս ծուռ մի աշէ, սիրո՛ւն ճան,
Ջահել սիրտս դու մի մաշէ, սիրու՛ն ճան։

Այրող սէրդ սառել է,
Սիրտդ ինձնից դառել է,
էդ քո նայել, ժպտալդ
Խելքս գլխիցս առել է։
Եղնիկի պէս ծուռ մի աշէ, սիրո՛ւն ճան,
Ճահել սիրտս դու մի մաշէ, սիրու՛ն ճան։

Հագածդ նուրբ տարազ է,
Հասակիդ լաւ կը սազէ,
Քեզ հետ ասել, խօսելը
Ե՛ւ ցաւ է, ե՛ւ մուրազ է։
Եղնիկի պէս ծուռ մի աշէ, սիրո՛ւն ճան,
Ճահել սիրտս դու մի մաշէ, սիրու՛ն ճան։