Sasunasar

genres: Minstrel/Ashough
Առանց վախի, առանց ահի
Քաջերու տուն, Սասունասար,
Քեզնից հրդեհ կպատահի,
Կրակի բուն Սասունասար:

Այնպես դիրք բռնեց Հովնանը,
Որ սարսեց Արաբիստանը,
Քեզ չհաղթեց Չինգիզխանը,
Կեցար կանգուն, Սասունասար:

Հայաստանը նոր կանաչեց,
Թշնամին տեսավ՝ ամաչեց,
Եվրոպան քեզի ճանաչեց,
Առար անուն, Սասունասար:

Վերացավ խավար գիշերը,
Վառվեց երկնային լապտերը,
Կսպասեն բոլոր հայերը,
Քեզնից գարուն, Սասունասար: