Partezum Vard er bacvac

genres: Minstrel/Ashough
Պարտիզում վարդ էր բացուած
Կը սպասեն սոխակի,
Առանց սոխակ թառամած
Կարօտ են պսակի։

Արդեօք ով է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կը դողայ
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՛խ սիրտս կը խաղայ։

Գետակի ալիքները
Գնում են խայտալով,
Սիրահարի աչերից
Արտասուք թափելով։

Սիրուհին տանը նստած՝
Սպասում է եարին
Քնարը ձեռքին բռնած
Նուագում լալագին։

Թիթեռը ճրագի մօտ
Շրջում է անդադար,
Մինչ իր վերջ սիրակարօտ
Չունի նա օր, դադար:

Սիրուհին տանը նստած՝
Գրում է նամակներ,
Խիստ տրտում կանցկացնէ
Իր գեղեցիկ օրեր:

1899