Olor-Molor

genres: Minstrel/Ashough

 

Մի գեղեցիկ պատահեցավ ինձ հանկարծ,
Չհասկացա ի՞նչ ցեղից էր նա ծնված,
Անսուր մորթեց, առանց կրակ խորվեց ինձ,
Խաղաղ սիրտս ու հոգիս արավ խոցալից:

Օլոր-մոլոր մնացի,
Արյուն արցունք թափեցի,
Այնպես մի հրեշտակ տեսա,
Բայց, ավա՜ղ, շուտ զրկվեցա:

Սուր-սուր նետեր սրտիս խփեց ու անցավ,
Հենց այն օրից լույս արևս խավարավ,
Էլ ո՞ւր փնտրեմ, որտե՞ղ գտնեմ ես նրան,
Որ իր ձեռքով նա ինձ դնե գերեզման:

Չգիտեմ, թե նա օդի մեջ սլացավ,
Թե՞ հրեշտակ էր` դեպի երկինք վերացավ,
Գուցե տեսա երազիս մեջ ես նրան,
Որ խոստացավ լինել սրտով սիրեկան:

1898

 

Mi keghetsig badahetsav indz hangardz,
Chehasgatsa inch tseghits er na dznvadz,
Ansur mortets, arants grag khorvets indz,
Khaghagh sirds u hokis arav khotsalits.

Olor-molor mnatsi,
Arun artsunk tapetsi,
Aynbes mi hreshdag desa,
Payts avagh shud zrgvetsa.

Sur-sur neder srdis khpets u antsav,
Hents ayn orits luys arevs khavarav,
El ur pndrem, vordegh kdnem yes nran,
Vor ir tserkov na indz tne kerezman.

Chkidem te na oti mech slatsav,
Te hreshdag er tebi yergink veratsav,
Kutse desa yerazis mech yes nra,
Vor khosdatsav linel srdov siregan.

1898