Nataline Sarkisyan

genres: Folk
Արդէն ուշ էր որոշումը ագահ մարդոց լրատու,
Նաթալինի մատղաշ կեանքը համբարձաւ Տէր Աստծոյն,
Մերթ լացում էր մերթ աղօթում, թաքուն սրտով վարդագոյն,
Հրճուանքի մի արտոստրը՝ սուգի ջրվէժ բերաւ տուն:

Մահը նրա յաղթեց չարին, յոյս ընծայեց շատերին,
Ցնցեց աշխարհ, պատեց երկինք, հրեշտակներ լալագին,
Իր հայասէր մաղթանքները հանցնեց մօրը աշխարհին,
Ու ներշնչեց բաղձանքները լոյսի կարօտ կեանքերին:

Էլ չես ցաւիր, չես պայքարիր քո սեփական փուշի դէմ.
Խաղաղութիան խունկով քնիր գերեզմանիդ սրբավէհ…
Արարատի սոշրբ դրախտից քեզ երգում են Նոր Յոյսեր…
Որպէս հզոր ընկէուհի` մեր սրտերում կ’ապրիս դեռ:

Խոսք՝ Մկո Փանոսեան