Lusashogh Garod

genres: Minstrel/Ashough
Սիրելիս ես քեզ տեսնել եմ ուզում,
Սիրտս քո առաջ բացել եմ ուզում,
Քեզ հետ անկաշկանդ խօսել եմ ուզում,
Թել թել մազերտ շոյել եմ ուզում:

Շատ եմ տառապել կեանքում հասկացի,
Էլ չեմ դիմանա իզուր մի տանջի,
Կարոտել եմ քեզ շուտ արի հասի,
Լուսաշող դէմքդ տեսնել եմ ուզում:

Դու իմ աննման իմ միակ մուսան,
Դու իմ եօթը գույն չքնաղ ծիածան,
Դու հազարաբույր ծաղկած բուրաստան,
Անուշ նեկտարդ քաղել եմ ուզում:

Sirelis yes kez edsnel em uzum,
Sirds ko aratch patsel em uzum,
Kez hed angashgant khosel em uzum,
Tel tel mazert shoyel em uzum.

Shad em darabel gyankum hasgatsi,
El tchem timana izur mi dantchi,
Garodel em kez shud ari hasi,
Lusashogh temkt desnel em uzum.

Tu im annman im miag musan,
Tu im yote kuyn tchknagh dziadzan,
Tu hazarapuyr dzaghgadz purasdan,
Anush nekdart kaghel em uzum.