Kisherva Asdghazart Ngarum

genres: Author's song
Գիշերուայ աստղազարդ նկարում
Արթնացան շշուկները անուշ,
Եւ լուսինը դէմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:

Պամ պարա պամ պա պարա պամ
Պարա պարա պա….

Նա փակեց քո աչքերը հոգնած
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր յոյսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:

Պամ պարա պամ պա պարա պամ
Պարա պարա պա….

Մօտեցի՛ր ու բա՛ց արա
Քո պատուհանը իմ փոքրիկ,
Երեւաց կարմիր արեւը,
Տե՛ս թռչում է նա երկինք:

Արեւի ոսկէ շողերը
Նկարել ենք քո պատին
Այս փոքրիկ հրաշք նկարը
Այս ծառերն ու այս այգին:

Kisherva asdghazart ngarum
Artnatsan sheshugnere anush,
Yev lusine temkit vrayov
Meghm sahets jbidov in knkush.

Bam bara bam ba bara bam
Bara bara ba….

Na pagets ko achkere hoknadz
U lrets ko hokin badrankov,
Aganchit nor huyser sheshenchats,
Vor tu artnanas jbidov.

Bam bara bam ba bara bam
Bara bara ba….

Modetsir u pats ara
Ko baduhane im pokrig,
Yerevats garmir areve,
Des trchum e na yergink.

Arevi vosge shorere
Ngarel enk ko badin
Ays pokrig hrashk ngare
Ays dzarern u ays aykin: