Karot K’yertam

genres: Minstrel/Ashough
Ո՜հ, ինչ դժվար օր էր այսօր,
Երկինքս ամպոտ, միտքս մոլոր,
Սիրուդ սրով իմ սրտին խոր
Յարա տուիր, յարոտ կ’երթամ,
Ես քեզանից կարօտ կ’երթամ։

Վերջին անգամ տուիր ձեռքդ,
Էլ չեմ լսի անուշ երգդ,
Էլ չի բուժուի տուած վէրքդ,
Յարա տուիր, յարոտ կ’երթամ,
Ես քեզանից կարոտ կ’երթամ։

Քեզ բան ասել շատ դժուար է,
Շատ դժուար է, անհնար է,
Վէրքս անդեղ ու անճար է,
Յարա տուիր, յարոտ կ’երթամ,
Ես քեզանից կարոտ կ’երթամ։

Մեր թշնամին ուրախացաւ,
Նախանձ սիրտը հանգստացաւ,
Իսկ Հավասիդ վէրք ստացաւ,
Յարա տուիր, յարոտ կ’երթամ,
Ես քեզանից կարօտ կ’երթամ։