Kanach Partez

genres: Minstrel/Ashough
Կանաչ պարտէզ կարմիր վարդով
Անուշ հոտով լինում ա,
Նաշխուն սոխակներ երգում են
Սիրտս է տխուր շարունակ։
Նաշխուն սոխակներ ինձ ասէք
Միթէ չունի՞ք ոչ մի դարդ,
Միթէ երբեք չէք մնացել
Տխուր առանց կարմիր վարդ։

Անգութ մարդը խլեց տարաւ,
Ախ իմ սիրտը պոկեց տարաւ,
Աղբիւրի պէս հոսեց գնաց
Ինձ թողեց ծարաւ։

Ա՜խ, ինչու՞ այսպէս անբախտ եմ,
Եարս ինչու՞ հեռացաւ,
Միթէ ինձնից լաւի՞ն գտաւ,
Այսպէս շուտ ինձ մոռացաւ։
Ախ, երբեք ես չեմ մոռանայ,
Եարիս հետը միասին
Պարտէզին մէջ նստած խօսում
Երգում էինք Հավասից։

Անգութ մարդը խլեց տարաւ,
Ախ իմ սիրտը պոկեց տարաւ,
Աղբիւրի պէս հոսեց գնաց
Ինձ թողեց ծարաւ։

Բայց այսօր ես տխուր մոլոր
Նայում եմ ձեզ ընկերներ,
Մի հարց ըրէք սրտակումս
Առանց եարի կեանք ունե՞մ,
Ա՜խ, չունեմ ես օր ու արեւ
Իմ արեւը խաւարաւ
Նամարդի մէկն խոցեց սիրտս
Եարիս խլեց ու տարաւ։

Անգութ մարդը խլեց տարաւ,
Ախ իմ սիրտը պոկեց տարաւ,
Աղբիւրի պէս հոսեց գնաց
Ինձ թողեց ծարաւ։