Jermag Tsis

genres: Author's song
Նորից բացվում է լուսաբացը
Իմ առաջին ու վերջին սեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է
Ճակատագրից, ճակատագրից
Ճակատագրից պոկված նվեր:

Վերջին անգամ ներիր ինձ տեր,
Ես կորցրել եմ քաջութիւնս,
Իմ թշնամու անունն է սէր,
Բայց նա է հենց, բայց նա է հենց
Բայց նա է հենց երջանկութիւնս:

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,
Իմ ոսկեթամբ ժառանգութիւնը,
Ինչպես ելնեմ այս անտառից,
Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,
Երբ կորցրել եմ ուղղութիւնս:

Այս ինչ կախարդ ինձ կախարդեց,
Ով ինձ նետեց անտակ անդունդը,
Ինձ բաց ծովում մէկը խեղդեց,
Բայց ինձ ափ հանեց, բայց ինձ փրկեց,
Բայց ինձ ժպտաց հաջողութիւնը:

Ես իջեցրել եմ իմ դրոշը,
“Հպարտութիւն” կոչուող նաւի,
Վիճակն իմ խիստ անորոշ է,
Պարտութեան մէջ եմ,
պարտութեան մեջ եմ,
Պարտութեան մէջ եմ կամովի:

Ահա իմ փայ երջանկութիւնը,
Որն ինձ աւաղ շուտ կը լքի,
Իսկ իմ ծղճի հաշուետուութիւնը
Երգի ձևով, երգի նման,
Երգի թևով կփոխանցուի:

Մի կողմ դրէք դատարկ վէճերը,
Աննպատակ ու անտեղի
Ես կորցրի մտքիս էջերը,
Եւ ճիշտ հասցեն, եւ ճիշտ հասցեն,
Եւ ճիշտ հասցեն իմ այս տեղի:

Նորից բացուում է լուսաբացը,
Իմ քաղցր թոյն, իմ սրտակեր,
Երկինքը աչքերիդ պես թաց է,
Ճակատագրից, ճակատագրից,
Ճակատագրից պոկուած նուէր:

Norits patsvum e lusapatse
Im arachin u verchin ser,
Yerginke achkerit bes tats e
Jagadakrits, jagadakrits
Jagadakrits bogvadz nver

Vertchin ankam nerir indz ser,
Yes gortsrel em kachutyuns,
Im tshnamu anunn e ser,
Payts na e hents, payts na e hents
Payts na e hents yerchangutyuns.

Yes gortsrel em jermag tsis,
Im vosgetamp ճarankutyune,
Inchbes yelnem ays andarits,
Yerp gortsrel em, yerp gortsrel em,
Yerp gortsrel em ughutyuns.

Ays inch gaxart indz gaxartets,
Ov indz nedets andad antunte,
Indz pats dzovum mege xeghtets,
Payts indz ap hanets, payts indz prgets,
Payts indz jbdats hachoghutyune.

Yes ichetsrel em im troshe,
“Hbardutyun” gochvogh navi,
Vijagn im xisd anorosh e,
Bardutyan mech em,
bardutyan mech em,
Bardutyan mech em gamovi.

Aha im pay yerchangutyune,
Vorn indz avagh shud ge leki,
Isg im dzeghji hashvedvutyune
Yerki tsevov, yerki nman,
Yerki tevov ge poxantsvi.

Mi goghm trek tadarg vedjere,
Annebadag u andeghi
Yes gortseri mdkis echere,
Yev jishd hastsen, yev jishd hastsen,
Yev jishd hastsen im ays deghi.

Norits patsvum e lusapatse,
Im kaghtsr tuyn, im srdager,
Yerginke achkerit bes tats e,
Jagadakrits, jagadakrits,
Jagadakrits bogvadz nver.