Im Chknagh Peris

genres: Minstrel/Ashough
Հուր աչքերդ հոգուս հրդեհ գցեցին,
Թուր ունքերդ սրտիս լարը կտրեցին,
Ծոցիդ այգում թոյլ տուր ծաղիկս ցանեմ,
Էդ քո ձեռքով դարդը սրտիս դուրս վանեմ:

Շքեղ մարմինդ օրէն հազար համբոյր տամ,
Ուր որ կամիս ղրկել, այնտեղ կգնամ.
Միայն մէկ ժամ գրկիդ փնջից հոտ քաշեմ,
Քո հուր սերից սիրտս իսպար չմաշեմ:

Ծաղկունք ցանքում՝ կրծքիդ դրախտ պարտէզում,
Հանգիստ առնեմ… կրկին երգել եմ ուզում.
Սէրդ երգեմ, յետոյ դիր ինձ գերեզման,
Աձս տողերս գրիր շիրիմիս վրան:

Քեզ սիրում եմ, քեզ պաշտում եմ՝ մերկացիր,
Խղճի արի, ինձ դռնեդուռ մի՛ գցիր.
Եա՜ր, ինձ նման քեզի պաշտող չես գտնի,
Լուրջ մտածիր՝ արյանս մէջ մի՛ մտնի:

Hur achkert hokus hrteh ktsetsin,
Tur unkert srdis lare gdretsin,
Dzotsit aykum tuyl dur dzaghigs tsanem,
Et ko tserkov darde srdis turs vanem.

Shkegh marmint oren hazar hampuyr dam,
Ur vor gamis ghrgel, ayndegh ge knam.
Miain meg jam krkit pnchits hod kashem,
Ko hur serits sirds isbar chmashem.

Dzaghgunk tsankum grdzkit trakhd bardezum,
Hankisd arnem.. grgin yerkel em uzum.
Seret yerkem, hedo tir indz kerezman,
Ays doghers krir shirimis vran.

Kez sirum em, kez bashdum em՝ mergatsir,
Kheghdji ari, indz trnetur mi ktsir.
Yar, indz nman kezi bashdogh ches kdni,
Lurch mdadzir՝ aryans mech mi՛ mdni.