Heracac Enkerner

genres: Pop
Հեռացած ընկերներ, յաւերժական յուշեր,
Երազների միջից դուք բարի աչքեր.
Ժայռերին էք թիկնած, այն կողմը անդունդին,
Ինձ հետ էք հեռացած ընկերներ։

Ես ինչպէս մոռանամ հոգիները ձեր բարի,
Իմ կեանքն էք դուք եղել, ամէն վայրկեան.
Թռչում եմ ես մտքով, օրերը մեր անցեալի
Ինչ քաղցր էք հեռացած ընկերներ։

Երգում եմ այս երգը ափսոսանք իմ սրտի,
Ա՜խ ինչքան դժուար է ընկեր գտնելը։
Բայց ծանր է, շատ ծարն է ընկեր կորցնելը,
Ինձ լոյս էք հեռացած ընկերներ։

Խօսք եւ Երաժ.
Ա.Մանդակունեան