Barz u Chinch Yeraz

genres: Author's song
Տես, էլ չի հալվում սառոյցը
Իմ տան ճանապարհին
Այնտեղ արդէն լքուած փողոց է,
Մութ ու ցուրտ է ողջ տարին

Եւ ամէն ամէն անգամ,
երբ ես վերադառնամ
Այնտեղ ուր միշտ ապրել եմ
Թող, թող ինձ չճանաչեն,
Թող որ էլ չյիշեն,
Որ երբևէ եղել եմ

Դու պարզ ու ջինջ երազ ես,
Միշտ նոյն վերջաբանով
Ահա, այսօր նորից տեսայ քեզ,
Ծիծաղում էիր հոգեթով

Եւ ինչպէս ամէն անգամ
Ասում ես թէ կը գամ
Կը գամ արդէն ընդմիշտ ես
Բայց երազն է ավարտվում,
Միշտ միևնույն տեղում
Ու բաժանում է ինձ ու քեզ

Ես շատ վաղուց չեմ երազել
Ու երազելն եմ մոռացել
Ու լռություն է այս անվերջ երկխօսությունը
Ու ինձ հաճախ են զգուշացրել,
Թէ հեքիաթներն են վերջացել
Ու ասպետներն էլ առհավետ
կորցրել են քունը

Մի մոլորուած ստուերի պէս
Թաց մայթերի վրայ
Այսօր նորից կը թափառեմ ես
Մինչ ձիւնը կը տեղայ

Եւ ամէն ամէն անգամ,
Թող որ մի քիչ դողամ
Ու թող մի քիչ մրսեմ ես
Եւ գուցէ հիւանդանամ,
Գուցէ եւ մոռանամ,
Որ երբևէ սիրել եմ քեզ

Դու պարզ ու ջինջ երազ ես,
Միշտ նույն վերջաբանով
Ահա, այսօր նորից տեսայ քեզ,
Ծիծաղում էիր հոգեթով…

Des, el chi halvum saruytse
Im dan janabarhin
Ayndegh arten lekvadz poghots e,
Mut u tsurd e voghch darin

Yev amen amen ankam,
Yerp yes veratarnam
Ayndegh ur mishd abrel em
Togh, togh indz chjanachen,
Togh vor el chehishen,
Vor yerpeve yeghel em

Tu barz u chinch yeraz es,
Mishd nuyn verchapanov
Aha, aysor norits desa kez,
Dzidzaghum eyir hoketov

Yev inchbes amen ankam
Aum es te ge kam
Ge kam arten entmishd yes
Payts yerazn e avardvum,
Mishd miyevnuyn deghum
U pajanum e indz u kez

Yes shad vaghuts chem yerazel
U yerazeln em moracel
U lrutyun e ays anverch
yergxosutyune
U indzz hajax en zkushatsrel,
Te hekyatnern en verchatsel
U asbednern el arhaved
gortsrel en kune

Mi molorvadz sdveri bes
Tats mayteri vra
Aysor norits gu taparem yes
Minch tsune ge degha

Yev amen amen ankam,
Togh vor mi kich togham
U togh mi kich mrsem yes
Yev kutse hivantanam,
Kutse yev moranam,
Vor yerpeve sirel em kez

Tu barz u chinch yeraz es
Mishd nuyn verchapanov
Aha, aysor norits desa kez,
Dzidzaghum eyir hoketov…