Աշուղ եմ էդ քո սեւ—սեւ աչերիդ,
Էդ անուշ լեզուիդ,կեռ—կեռ ունքերիդ,
Բոյ ու բուսաթիդ, երկար ծամերիդ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի:
Ձայնդ երգերի աղբիւրի ակ է,
Խալդ կապուտակ մի մանուշակ է,
Ծոցդ դրախտի անմար կրակ է:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի:
Նոր բաղի շիվ ես, նուբարդ գովեմ,
Մեղրից էլ քաղցր քո բարը գովեմ,
Ես չեմ ցամաքի, միշտ սիրոյ ծով եմ:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի:
Քո մօրը մատաղ, որ նա քեզ ծնեց,
Աշխարհիս սիրուն մի փերի հանձնեց,
Աշուղ Աշոտիս նա երգիչ դարձրեց:
Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի,
Ոչ մի մայր քեզ պէս սիրուն չի ծնի: |
|