Antranikin

genres: National and patriotic
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներ, երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտի սողան իրանց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը,
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անված կուրծքդ զարդարեն,
Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՛կ:

Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ:

1904

Iprev ardziv savarnum es ler u jayr,
Tentatsnum es yergink, kedink denchavar,
Surp anunt bedk e hishvi taretar
Hsga lerink kez abasdan, Antranik.

Tshnaminer yerp lsen ko anune,
Otseri bes bidi soghan irants puyne,
Yeragnerit azniv kachi arune,
Chtsamaki minch havidyan, Antranik.

Hayots gusank tapnya bsag togh husen,
Knkush tseramp ko jagade bsagen,
Koharnerov anvadz gurdzkt zartaren,
Getses haved tu ansasan, Antranik.

Hayasdani sokhagnere kez hamar,
Togh taylaylen kisher-tsereg antatar,
Anhaght mnas tu katch, grvi sirahar,
Hayrenikin der ov bashdban, Antranik.,

1904