Antranik Zoravar

genres: Minstrel/Ashough National and patriotic
Հազար լեզու, հազար բերան կերգեն քեզ,
Հազար խնջույք թասերն առած կօրհնեն քեզ,
Հրե կամուրջներն ես անցել հողմի պես:
Դու սլացար շանթերի դեմ մահաբեր,
Մեր տան հույսի Դավիթ էիր ու Մհեր:

Հուշարձանդ են լեռ ու սար,
Քեզ կհիշեն դարեդար,
Քո հոգին հրավառ,
Անդրանիկ զօրավար:

Հազար որբի դառն արցունքն ես դու սրբել,
Հազար մոր վիշտ գաղթի ճամփին ամոքել,
Քո թշնամու մոր ու մանկան խղճացել:
Հավք ու հովեր անուշ տաղեր կհյուսեն,
Քաջիդ գովքը աստղերն անգամ կլսեն:

Հուշարձանդ են լեռ ու սար,
Քեզ կհիշեն դարեդար,
Քո հոգին հրավառ,
Անդրանիկ զօրավար:

Քո Աշոտը սարերում քեզ տեսել է,
Էն օրերում խրոխտ ձայնդ լսել է,
Քո պատկերն իր սուրբ օջախում պահել է:
Քանի-քանի օջախի լույս ես վառել,
Վիշտ ու կսկիծ սրտիդ առել ու տարել:

Հուշարձանդ են լեռ ու սար,
Քեզ կհիշեն դարեդար,
Քո հոգին հրավառ,
Անդրանիկ զօրավար: