Akh, Im Yarn Oor e?

genres: Minstrel/Ashough

 

Անհուն հավատով ,
Այրող կարոտով,
Կսպասեմ սիրուս,
Սար ու դար անցայ,
Երգահան դարձայ,
Գովքն ասեմ սիրուս,
Բարձրունքներ ելայ,
Հոգեմաշ եղայ,
Որ հասնեմ սիրուս,
Սիրտս խենթացել,
Վայրի հավք դարձել,
Ա՜խ, իմ եարն ու՞ր է…

Ա՜խ, քնանամ,
Վիշտս մի պահ մոռանամ,
Բլբուլը գայ,
Գարունք երգի` արթնանամ,
Վառ աստղունք երգի,
Վառ ծաղկունք երգի,`
Ա՜խ, իմ եարն ու՞ր է:

Սարն եմ բարձրանում,
Հույսով սպասում,
Թե սէրս կգայ,
Զուլալ ջուր կառնի
Կեռինչ աղբյուրից
Ու ինձ ջուր կտայ,
Յարաբ հավքերը,
Խենթ եղնիկները,
Չտեսա՞ն նրան,
Սիրտս խենթացել,
Վայրի հավք դարձել,
Ա՜խ, իմ եարն ու՞ր է…

Եարս եղնիկ է,
Շունչը մեղմիկ է
Սարի զովի պես,
Վարսն` ալիք-ալիք,
Աչքերը` երկինք
Մեր Սևանի պես,
Ոսկեհատ է նա,
Շողակաթ է նա,
Արծաթ լուսնի պես,
Սիրտս խենթացել,
Վայրի հավք դարձել,
Ա՜խ, իմ եարն ու՞ր է…

Գուսան, քո սազը
Ու սուրբ մուրազը
Առավ սուր քարին,
Սիրոյ վշտիդ հետ
Երգիր առհավետ
Դու վէհն ու բարին,
Տեսայ երազիս
Իմ եարն է գալիս,
Մի փունջ վարդ ձեռքին,
Սիրտս խենթացել,
Վայրի հավք դարձել,
Ա՜խ, իմ եարն ու՞ր է…

Ա՜խ, քնանամ,
Վիշտս մի պահ մոռանամ,
Բլբուլը գայ,
Գարունք երգի արթնանամ,
Վառ աստղունք երգի,
Վառ ծաղկունք երգի,
Ա՜խ, իմ եարն ու՞ր է:

 Anhun havadov,
Ayrogh garodov,
Gesbasem sirus,

Sar u tar antsa,
Yerkahan tartsa,
Kovkn asem sirus,

Partsunkner yela,
Hokemash yegha,
Vor hasnem sirus,

Sirds khentatsel,
Vayri havk tartsel,
Akh im yarn ur e…

Akh knanam,
Vishdes mi bah moranam,

Blbule ka,
Karunk yerki artnanam,

Var asdghunk yerki,
Var dzaghgunk yerki,

Akh im yarn ur e.

Sarn em partsranum,
Huysov sbasum,
Te sers guh ka,
Zulal chur garni
Gerintch aghpurits
U indz tchur guh da,
Yarap havkere,
Khent yeghnignere,
Tchuh desan nran,
Sirds khentatsel,
Vayri havk tartsel,
Akh, im yarn ur e…

Yars yeghnig e,
Shuntche meghmig e
Sari zovi bes,
Varsn alik-alik,
Atchkere yergink
Mer Sevani bes,
Vosgehad e na,
Shoghagat e na,
Ardzat lusni bes,
Sirds khentatsel,
Vayri havk tartsel,
Akh im yarn ur e…

Kusan ko saze,
U surp muraze
Arav sur karin,
Siro vshdit hed
Yerkir arhaved
Tu vehn u parin,
Desa yerazis
Im yarn e kalis,
Mi puntch vart tserkin,
Sirds khentatsel,
Vayri havk tartsel,
Akh, im yarn ur e…

Akh, knanam,
Vishdes mi bah moranam,
Blbule ka,
Karunk yerki artnanam,
Var asdghunk yerki,
Var dzaghgunk yerki,
Akh, im yarn ur e.